Solar Impulse 2 արեւային մարտկոցներով աշխատող ինքնաթիռը ճապոնական Նագոյա քաղաքից մեկնել է Հավայան կղզիներ, հայտնում է Kyodo գործակալությունը։
Խաղաղ օվկիանոսի վրայով իրականացվող թռիչքը կտեւի 120 ժամ, ինչը կդառնա գիտարշավի շուրջերկրյա ճանապարհորդության ամենաերկար չվերթը, գրում է Gazeta-ն։
Ինքնաթիռի օդաչուն է շվեյցարացի Անդրե Բորշբերգը։





























