Հայաստանը չորրորդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ-ում` արդյունաբերական ապրանքների գնաճի համաթվով: Այդ ցուցանիշը 2010թ. հունվար-հունիս ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 32,6 տոկոսով:

ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, ԱՊՀ երկրներում միջինը արդյունաբերական ապրանքների գնաճի համաթիվը հունվար-հունիսին կազմել է 21 տոկոս:

Ցանկը գլխավորում է Ադրբեջանը՝ 55,5 տոկոս աճով: Երկրորդ տեղում Թուրքմենստանն է՝ 39,9 տոկոսով, երրորդ տեղում Ղազախստանն է՝ 39 տոկոսով: Հինգերորդ տեղում Ղրղըզստանն է՝ 22,1 տոկոսով: Նրան հաջորդում է Ուկրաինան՝ 21,1 եւ Ռուսաստանը՝ 19,6 տոկոսով: Ամենացածր ցուցանիշն արձանագրել է Մոլդովան՝ 8,5 տոկոս: