Թուրքիայի հյուսիս-արեւելքում գտնվող Ռիզե նահանգում փոքրիկ գյուղի բնակիչները որոշել են հրաժարվել հեռուստացույցներից՝ բարեկամական կապերը պահպանելու համար, գրում է Hurriyet պարբերականը: Տեղացիների կարծիքով, հաղորդումների եւ ֆիլմերի դիտումը իրենց ժամանակ չի թողնում` միմյանց հետ շփվելու համար:

Աշխարհի եւ երկրի իրադարձությունների մասին թուրքերը տեղեկանում են ռադիոյի օգնությամբ: Ազատ ժամանակ նրանք զրուցում են, երգում ժողովրդական երգեր եւ պարում: Գյուղի միակ հեռուստացույցը գտնվում է գյուղի հյուրանոցում: «Մենք ինքներս ենք որոշել հրաժարվել հեռուստացույցներից, մեզ ոչ ոք չի արգելել»,- ասել է գյուղի ավագ Աթիլլա Գյուներին:

Նշենք, որ նախկինում գյուղի բնակիչները բողոքում էին էլեկտրականություն քաշելու դեմ, քանի որ կարծում էին, որ լարերը կփչացնեն գեղեցիկ բնապատկերը: Հոսանքի լարերը ստիպված անցկացրել էին հողի տակով: Գյուղացիները ակտիվորեն դժգոհում են նաեւ ավտոճանապարհների շինարարության, բետոնե շենքերի կառուցման դեմ: