Իրանական «Համշահրի» թերթը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի իշխանություններին գաղտնի նամակ է հանձնել։

Իրանի խորհրդարանի ղեկավար անդամ Մերդադ Բազրփաշը պնդում է, որ նամակը հանձնել են հարեւան երկրի ներկայացուցչի միջոցով եւ այն վերաբերում է միջուկային խնդրին, փոխանցում է Gazeta-ն։

Թերթը ենթադրում է, որ նամակի առաքմամբ կարող էր զբաղված լինել Իրաքի վարչապետ Հեյդար էլ Աբադին։ Նամակի մասին այլ տեղեկություններ չկան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը եւ Մեծ Բրիտանիայի նրա գործընկեր Ֆիլիպ Համմոնդը լքել են Վիեննայում ընթացող բանակցությունները։