Երիտասարդ կատարողների «Նոր ալիք Junior» միջազգային փառատոնին, որը կայանալու է «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում, մասնակցելու են 15 երգիչներ` աշխարհի 9 երկրներից:

Այս տարի մրցույթի կազմկոմիտեն ավելի քան 5 հազար հայտ է ստացել 16 երկրների կատարողներից: Հայաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Չինաստանում, Ֆինլանդիայում, Բալթյան երկրներում, Ռուսաստանի Դաշնության  օկրուգներում տեղի ունեցած լսումներից հետո, լավագույնները հայտնվել են ազգային ընտրական փուլերում: Ապա 100 երգիչ հրավիրվել են կիսաեզրափակիչ, որ կայացել է ապրիլի 17-18-ին` Մոսկվայում, որտեղ էլ ընտրվել են մրցույթի 15 անդամները:

Մրցույթի մասնակիցները բաժանվում են երկու տարիքային խմբերի: Մրցույթը կայանալու է օգոստոսի 20-22-ին: