Սոչիում օգոստոսի 28-29-ին կայանալու է «Ռուսաստանի հայ համայնքը. Ժամանակի մարտահրավերներ» խորհրդաժողովը: Քննարկումների մասնակիցների թվում են գիտնականներ եւ հանրային գործիչներ Մոսկվայից, Ռոստովից, Ստավրոպոլի եւ Կրասնոդարի մարզերից, Ադիգեյի հանրապետությունից եւ ՌԴ այլ տարածաշրջաններից: Ակնկալվում է, որ հյուրեր կլինեն նաեւ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից:

Զեկույցները ներկայացվելու են չորս թեմատիկ բաժիններում՝ «Սփյուռքն ու Հայաստանը», «Սփյուռքն ու Արցախը», «Սփյուռքն ու հասարակությունը», «Սփյուռքն ու Հայ Դատը», հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: