Ղրղըզստանի իշխանությունները շարունակում են պայքարը տապալված նախագահ Կուրմանբեկ Բակիեւի կողմնակիցների դեմ, գրում է «Կոմերսանտը»:
Օգոստոսի 10-ին հատուկ ծառայությունների աշխատակիցները հայտարարել են երկրի նախկին վարչապետ Իգոր Չուդինովի ձերբակալման մասին: Որոշ տեղեկություններով, նա ձերբակալվել է հատուկ գործողության ընթացքում, մեկ այլ վարկածով՝ ինքնակամ հանձնվել է: Կառավարության նախկին ղեկավարի ձերբակալության պատճառների մասին ոչինչ չեն հաղորդում:
Միաժամանակ, Ղրղըզստանի եւ Ղազախստանի սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալվել է նախկին նախագահի ազգական Սանժար Բակիեւի «մերձավոր զինակիցը», ում անունը չի հաղորդվում: Իրավապահների տվյալներով, նա Ջալալաբադում իրականացրել է Կուրմանբեկ Բակիեւի պահպանությունը:
Նախկին նախագահ Բակիեւը զրկվել է իշխանությունից օգոստոսի 7-ին, որից հետո երկար ժամանակ թաքնվում էր երկրի հարավում, ապա փախել է Բելառուս:



























