Մոսկվայում շոգի պատճառով բժիշկների օգնությանը դիմող քաղաքացիների թիվն աճել է 22 տոկոսով: Այս մասին Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը զեկուցել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին: Լուժկովի խոսքով, շտապօգնության ծառայությունն ամբողջությամբ մոբիլիզացված է, իսկ հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն աշխատում են առանց հանգստյան օրերի:

Իր հերթին, Պուտինը գովել է Լուժկովին, որ վերջինս կիսատ է թողել իր արձակուրդն ու շտապ վերադարձել Մոսկվա:

Նշենք, որ Մոսկվայի մարզի առողջապահության նախարար Վլադիմիր Սեմենովը հայտնել է, որ վերջին 3 շաբաթներին մահացությունը Մոսկվայում աճել է 25 տոկոսով: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ դեռ վաղ է մահացության ցուցանիշն ուղղակիորեն կապել շոգի ու ծխի առկայության հետ: «Պետք է այդ ցուցանիշները համեմատել նախորդ տարիների հետ ու վերլուծել, թե արդյոք, սա սեզոնային բնույթ չի՞ կրում»,- ասել է նա: