Google ինտերնետ որոնողական կայքը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այս անգամ կորպորացիան խնդիրներ ունի Հարավային Կորեայում:

Նախօրեին ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել ընկերության Սեուլի գրասենյակում: Ընկերության աշխատակիցներին կասկածում են Wi-Fi կապ օգտագործողների անձնական տվյալները հավաքելու եւ պահելու մեջ:

Google-ի ներկայացուցիչների խոսքով, տվյալների հավաքումը դիտավորյալ բնույթ չի կրել, այլ կապված է եղել ընկերության նոր նախագծի նախապատրաստման հետ: Ներկայումս Google-ը թողարկում է Street View գլոբալ համակարգը, որը ենթադրում է համաշխարհային մայրաքաղաքների, այդ թվում Սեուլի, փողոցներում տեսախցիկների տեղադրում:

Նշենք, որ սա առաջին նմանատիպ մեղադրանքը չէ, որ ներկայացվում է Google-ին: ԱՄՆ դաշնային առեւտրային հանձնաժողովն արդեն հետաքննում է նմանատիպ մի քանի դեպք: Հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստատեսությունը: