Թերթի տեղեկություններով, օգոստոսի 20-22-ը Հայաստանում  անցկացվելիք ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովը նախատեսված է անցկացնել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Սեւանի «Հարսնաքար» համալիրում: «Հարսնաքարի տնօրինությունը սույն տեղեկությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, իսկ համալիրի ընդունարանից պատասխանել են, որ օգոստոսի 18-24-ը «Հարսնաքարը» դրսի այցելությունների համար փակ է լինելու, եւ դա կապված է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի հետ:

«Նշենք, որ դեռ օգոստոսի 5-ին ՀՀ կառավարությունը որոշել էր, որ օգոստոսի 20-22-ը անցկացվելիք ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակում անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումը կիրականացվի, հրատապության հիմքով պայմանավորված, մեկ անձից գնման ձեւով: Այսինքն, բոլոր ծառայութունները մատուցելու է 1 կազմակերպություն: Ծառայությունների արժեքը կառավարությունը առայժմ չի հրապարակում»,-գրում է թերթը: