ԱՄՆ իշխանություններն օգոստոսի 9-ին հայտարարել են, որ մեկ տարով փակում են  «Ազատության արձանը», որը Նյու Յորքում եւ ողջ ԱՄՆ-ում զբոսաշրջիկների ամենասիրած վայրն է: Վերանորոգման աշխատանքներն սկսվելու են 2011 թվականի հոկտեմբերից` «Ազատության արձանի» 125-ամյակից անմիջապես հետո: Վերանորոգման ծախսերը կկազմեն 26 մլն դոլար: Ազատության եւ ժողովրդավարության խորհրդանիշը կհագենա նոր հրդեհակայուն սանդուղքով, մի քանի վերելակներով եւ այլ տարրերով, որոնք կբարձրացնեն արձանի անվտանգության մակարդակը:

Հիշեցնենք, որ «Ազատության արձանը» նախկինում էլի է փակվել: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո եւս արձանը փակվել էր: