ԼՂՀ պաշտպանության բանակի աղբյուրները թերթին հայտնում են, որ բանակում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո, ԼՂՀ ՊԲ-ում համակարգային փոփոխություններ են սկսվել: Թերթի տեղեկություններով՝ վերջին օրերին ԼՂՀ ՊԲ մի շարք զորամիավորումներ ուղղակի լուծարվել են  եւ միացվել այլ զորամիավորումների: Որոշ զորամիավորումներում էլ տեղի են ունեցել գործառույթների փոփոխություններ: «Ավելին՝ եթե նախկինում զորամիավորումներում գիշերը հերթապահ էին մնում գնդերի հրամանատարների տեղակալները, ապա վերջիններիս փոխարեն այժմ զորամասերում մնում են ավելի ցածր պաշտոնյաներ: Իսկ հրամանատարների տեղակալներին, արդեն մի քանի օր է, ուղարկում են առաջին գիծ: Նման գործողություններով ԼՂՀ ՊԲ ղեկավարությունը, թերեւս, փորձում է տպավորություն ստեղծել, թե դասեր է քաղել բանակում տեղի ունեցած վերջին սահմռկեցուցիչ դեպքերից:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ նախօրեին գիշերը Ղարաբաղ էր մեկնել նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Վերջինիս այցը եւս կապում են բանակում տեղի ունեցած դեպքերի հետ»,-տեղեկացնում է թերթը: