Օգոստոսի 11-ի առավոտը Մոսկվան դիմավորել է մաքուր օդով՝ առանց մշուշի:

Ներկայումս Մոսկվայի փողոցներում ծուխ չկա եւ չի զգացվում գարշահոտությունը, քաղաքացիները եւ մայրաքաղաքի հյուրերը կարող են լիաթոք շնչել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մոսկվային ծխից փրկել է թեթեւ քամին, բայց ծխի ամպը, ըստ ամենայնի, կրկին կվերադառնա, «Ինտերֆաքս»-ի հայտնել է ՌԴ Հիդրոմետկենտրոնի տնօրեն Ռոման Վիլֆանդը: «Երբ վերականգնվի անօդ եղանակը, կրկին ծուխ կլինի»,- նկատել է նա:

Անսովոր տապն ու երաշտը Մոսկվայի մարզում հաստատվել են հուլիսի կեսերին եւ հանգեցրել բնական խոշոր հրդեհների: