Դոնի Ռոստովում, Դոն գետի ձախ ափին՝ «ԼեբերԴոն» ռեստորանի շրջանում երեք տղամարդ են խեղդվել, ովքեր լողում էին արգելված վայրում: Ինչպես հաղորդում են տեղական փրկարարները, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 10-ի երեկոյան:

Ժամը 23:40-ի սահմաններում, գետից հանվել են երեք եղբայրների՝ 20-ամյա երկվորյակների եւ նրանց 29-ամյա եղբոր (բոլորն էլ Հայաստանի քաղաքացիներ) դիակները, ովքեր լողալսի են եղել արգելված վայրում: Նշվում է նաեւ, որ ափի մոտ խորությունը 1,2 մետր է, բայց մի քանի մետրից 5 մետր խորություն ունեցող փոս կա: Նկատենք, որ ավագ եղբայրը հանկարծակի կորել է ջրի տակ, երկվորյակները, չհասկանալով, թե ինչումն է բանը, եւ չիմանալով գետի վտանգավորությունը, նետվել են օգնության: Նրանք լողալ չեն իմացել, եւ երեքն էլ խեղդվել են: