9to5Mac ինտերնետ կայքը հրապարակել է iPhone 6S-ի լուսանկարը, որը կարող  է վաճառքի հանվել սեպտեմբերին։

Կայքի խմբագիր Մարկ Գուրմանը նշել է, որ հիմնական փոփոխությունները վերաբերում են սմարթֆոնի հետնամասի ներքին կողմին։

      Դու կապ ունես …

Մասնավորապես նշվում է, որ սմարթֆոնում տեղադրված կլինի նոր մայր պլատա, փոխանցում է  Gazeta-ն։

Արտաքինից հեռախոսը չի տարբերվի նախորդ մոդելից։ Չնայած այն լուրերն, որ Apple-ը հրաժարվում է Home կոճակից, iPhone 6S-ի կորպուսի վրա դրա տեղը մնում է։