Իսրայելի վարչապետի Youtube-ի ոչ պաշտոնական կայքում հոլովակ է հայտնվել, որում Իրանը համեմատվում է «Իսլամական պետության» հետ։

Անիմացիոն հոլովակում, որը վերնագրված է «Իսլամական պետություն Իրան։ Ճիշտ ԻՊ-ի նման, միայն թե ավելի մեծ»,  հաստատվում է, որ Իրանը ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ԻՊ-ը, քանի որ ավելի մեծ բանակ ունի եւ զարգացնում է իր միջուկային ծրագիրը, իսկ դա նշանակում է, որ կարող է սպառնալիքի տակ դնել ողջ տարածաշրջանը, փոխանցում է  Gazeta-ն։