Ռուսաստանի Կալինինի շրջանում օգոստոսի 11-ին անհայտ անձը նռնակ է նետել խանութի պահապանների վրա եւ թաքնվել: Պահապանները վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության ներկայացուցիչը, ով չի ցանկացել հայտնել իր անունը, «ՌԻԱ Նովոստին» հայտնել է, որ առավոտյան ժամը 5-ին հանցագործը փորձել է բացել «Տերմինալ» խանութի դուռը, բայց այդ պահին միացել է ազդանշանային համակարգը: Երկու պահապանները վազելով մոտեցել են դռանը եւ տեսել նռնակը ձեռքին հանցագործին:
Կողոպտիչը նրանց վրա է նետել նռնակը եւ թաքնվել: Արդյունքում պահապանները բազում բեկորային վնասվածքներ են ստացել: Միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած հանցագործին ձերբակալելու ուղղությամբ:



























