Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ օգոստոսի 11-ին բողոքի զանգվածային գործողություն է լինելու, որին մասնակցելու են փողոցային առեւտրականները: Ակցիան նախաձեռնել են ընդդիմադիր պահպանողական կուսակցությունն ու Ժողովրդի կուսակցությունը:
Օգոստոսի 10-ին փողոցային վաճառականներին ոստիկանությունը վտարել էր իրենց առեւտրի վայրերից: Որոշ դեպքերում ծեծկռտուք էր տեղի ունեցել: Թբիլիսիի քաղաքապետարանը վաճառականներին այլընտրանքային տեղեր է առաջարկել, հիմնականում շուկաներում, եւ թույլատրել է մինչեւ Նոր տարի անվճար աշխատել այնտեղ:
Սակայն այդ առաջարկությունը վաճառականներին չի հետաքրքրում, քանի որ նրանք վախենում են կորցնել հաճախորդներին: Բողոքի ցույց անելու սպառնալիք են հնչեցրել նաեւ շուկայի առեւտրականները, ովքեր վնասներ են կրում փողոցային առեւտրի պատճառով:
Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի տվյալներով, Վրաստանի մայրաքաղաքի շուկաներում 16 հազար առեւտրականներ կան, իսկ փողոցներում՝ 4 հազար:




























