Մոսկվայի մետրոյի «Մոլոդյոժնայա» կայարանում, կրծքավանդակի եւ ոտքերի շրջանում կտրող-ծակող առարկայով վնասվածքներ ստացած վիճակում հայտնաբերվել է Բելառուսի մի քաղաքացի, ով ստացած վնասվածքներից մահացել է: Հաղորդում է The Moscow Post-ը:

«Օգոստոսի 10-ին ժամը 19:35-ին մետրոյի «Մոլոդյոժնայա» կայարանում, գնացքի 8-րդ վագոնում հայտնաբերվել է Բելառուսի 33-ամյա մի քաղաքացի, ով կրծքավանդակի եւ ոտքերի շրջանում կտրող-ծակող վնասվածքներ է ստացած եղել: 19:50-ին նա մահացել է»,- «Ինտերֆաքսին» հայտնել են Մոսկվայի ոստիկանությունում:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ երիտասարդն այդ վնասվածքներն ստացել է «Ստրոգինո» կայարանից մինչեւ «Կռիլատսկոյե» կայարան ուղեւորվելիս: Հանցագործն անհետացել է:

Դեպքի կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ: Ոստիկանները փնտրում են մարդասպանին: