Հրաժարական է տվել Թուրքիայի ռազմածովային ակադեմիայի հրամանատար,  ծովակալ Թյուրքեր Էրթուրքը, ում անունը շրջանառվում է «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի շրջանակներում:

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ ծովակալ Թյուրքեր Էրթուրքը սպասում էր բարձրագույն զինվորական խորհրդի կողմից կոչումի բարձրացման։ Բարձրագույն զինվորական խորհուրդը  չի բարձրացրել Էրթուրքի կոչումը, այլ փոխել է նրա պաշտոնը՝ նշանակելով միջերկրածովյան շրջանի հրամանատար։  Դժգոհելով այս որոշումից, Էրթուրքը հրաժարական է ներկայացրել։