Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում, օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը եւ օրվա ընթացքում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 25 դեպք:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից ավելի քան 210 անգամ գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: