Facebook խոշորագույն սոցիալական ցանցը փոխել է իր պատկերանիշը։

Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։ Պատկերանիշը 2005թ.-ից ի վեր առաջին անգամ է  ենթարկվում փոփոխության։

Նորությունը հեղափոխական բնույթ չի կրում։ Կապույտ ֆոնի վրա ընկերության անվան սկզբնատառերը պահպանվել են, սակայն մի փոքր փոխվել է տառատեսակը, որն ավելի նրբագեղ է դարձել, կարծում է Business Insider-ը։

      Դու կապ ունես …

«Մեր նպատակն է պատկերանիշը ավելի ջերմ եւ հասանելի դարձնել»,- հայտարարել է Facebook-ի կրեատիվ տնօրեն Ջոշ Հիգինսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փոփոխությունները չեն վերաբերում Facebook-ի ապրանքանշանին, որը առաջվա պես F տառն է ներկայացնում։