ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 10-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Խաչատուրովը Ղարաբաղում է գտնվում աշխատանքային այցով:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա են եղել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:




























