Հուլիսի 1-ի գիշերը լրացուցիչ մեկ վայրկյանի հայտնվելը, որով պետք է կարգավորվեր համաշխարհային ժամանակը, հանգեցրել է շատ ինտերնետ ծառայությունների աշխատանքի խափանմանը։ Լրացուցիչ վայրկյանից տուժել են Android, Twitter, Amazon եւ Instagram հավելվածները, հայտնում է Wired-ը։
Հուլիսի 1-ի գիշերը Թվիթերում խափանվել էին հաղորդագրությունների հրապարակման ժամանակի կարգավորիչները, եւ նախքան այդ մեկ րոպե առաջ ուղարկած հաղորդագրությունը երեւում էին որպես նախորդ օրվա ուղարկած հաղորդագրություն։ Անհասանելի են եղել Instagram-ն ու Amazon-ը, փոխանցում է Lenta-ն։
Նշենք, որ հունիսի 30-ի կեսգիշերին համաշխարհային ժամանակը գրանցել է 23 ժամ 59 րոպե եւ 60 վայկյան եւ դրանից հետո միայն զրոյացել։





























