ԱԺ «Ժառանգություն» խմբակցության Վարդան Խաչատրյանն օգոստոսի 11-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանանակ հայտնեց, որ Հայաստանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ կայանալիք, ՀԱՊԿ նիստից հետո նախատեսված սիմպոզիումը, որի ժամանակ ինքը պետք  է ելույթ ունենար, հետաձգվել է: Այս մասին Խաչատրյանին հայտնել են ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովից: Նրան ԱԺ-ից հայտնել են, որ սիմպոզիումը հետաձգվում է մինչեւ սեպտեմբեր։

Խաչատրյանը ենթադրում է, որ հնարավոր է հետաձգվի նաեւ ՌԴ նախագահի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված այցը Երեւան: Թե ի՞նչը կարող է լինել ՌԴ նախագահի այցի հետաձգման հնարավոր պատճառը, Վարդան Խաչատրյանը չկարողացավ ստույգ ասել՝ ենթադրելով, թե պատճառների թվում կարող է լինել եղանակային վատ պայմանները՝ Ռուսաստանում բռնկված հրդեհները, ինչպես նաեւ  Հայաստանում «հակառուսական հիստերիան»՝ կապված Ադրբեջանին Ռուսաստանի կողմից C-300 համակարգեր վաճառելու հետ: Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով, Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան կայանալու է օգոստոսի 19-ին: Օրերս այցի մասին ազդագիրը կլինի Կրեմլի պաշտոնական կայքում: