Ռուս սահմանապահները Կասպից ծովում օգոստոսի 10-ին ձերբակալել են «Հազար» ձկնորսական նավը, որը նավարկում էր Ադրբեջանի դրոշի ներքո, եւ որտեղ 2 տոննա ապօրինի որսած թառափ եւ 8 կգ սեւ ձկնկիթ է եղել, հաղորդում է Ռուսաստանի ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը:

Ըստ Կենտրոնի՝ «Ստավրոպոլ» պարեկային նավը Կասպից ծովի միջին մասում հայտնաբերել է նավը, որի վրա «Բայդա» տիպի փոքր լողասարքեր են եղել:

«Նավի մոտենալու ժամանակ, երկու «Բայդաները» փորձել են թաքնվել, սակայն շուտով ձերբակալվել են: Խուզարկության ժամանակ «Հազար» նավում 80 գլուխ ձուկ եւ 8 կգ սեւ ձկնկիթ է հայտնաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հազար» նավը տեղափոխվել է «Մախաչկալա» նավահանգիստ՝ հետագա ստուգումների համար: