Իրանում Ռամադանի տոների հետ կապված, ազատ են արձակվել 2 800 բանտարկյալներ: Դա, հիմնականում, այն մարդիկ են, որոնք հնարավորություն չեն ունեցել փակել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ունեցած իրենց պարտքը: Այս մասին ասել է Իրանի պատժիչ ծառայության ղեկավար Գուլամհուսեյն Իսմայիլը: Հաղորդում է khabaronline.ir-ը:
Նրա խոսքով, այդ պարտքերի մի մասը վերադարձրել է պետությունն իր միջոցների հաշվին, մի քանի պարտապանների ներել են պարտքը, իսկ մի մասն էլ մարել են ապահովագրական ընկերությունները: «Պետությունը նախորդ տարի 50 մլն դոլար է հատկացրել բանտարկյալների ազատ արձակման համար: Մինչ օրս այդ միջոցներից ծախսվել է 35 մլն դոլարը»,- ասել է Իսմայիլը:




























