Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան կայանալու է նախանշված ժամկետներում, այսինքն՝ օգոստոսի 19-ին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աղբյուրը:

Աղբյուրը հայտնեց նաեւ, որ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը եւս կայանալու է նախանշված ժամկետներում՝ օգոստոսի 20-22-ին: ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում նախագահները կայցելեն Սեւան: