Ռուսաստանը Աբխազիայի տարածքում հակահրթիռային պաշտպանության C-300 համակարգեր է տեղադրել: Այդ մասին հայտարարել է ՌՕՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Զելինը: Նրա խոսքով, համակարգը ցամաքային հակահրթիռային պաշտպանության համակարգերի հետ փոխգործակցության միջոցով լուծելու է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքների պաշտպանության խնդիրը:
Նշենք, որ օգոստոսի 8-ին Աբխազիա էին այցելել Ռուսաստանի նախագահն ու պաշտպանության նախարարը: Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, թե Ռուսաստանն ամեն կերպ աջակցելու է հանրապետությանը, ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության առումներով:



























