Չնայած թուրքական իշխանությունների ջանքերին, նույնիսկ Թուրքիայի խոշոր քաղաքներում տիրում է անգրագիտության բարձր աստիճան։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Շանլըուրֆա (Եդեսիա) քաղաքի 1 մլն 613 հազար բնակիչների շրջանում գրել-կարդալ չիմացողների 78 տոկոսը տղամարդիկ են, իսկ 22-ը՝ կանայք։
Շանլըուրֆայի նահանգապետ Նուրի Օքթանը նշել է, որ քաղաքում 350 հազար մարդ կա, որ գրել-կարդալ չգիտի, իսկ 650 հազարը չի ավարտել նույնիսկ 5-րդ դասարանը:



























