Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցնյակը» նախնական համաձայնության են եկել պատժամիջոցների մեղմացման հարցում, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրներ:

Նշվում է, որ փաստաթուղթը պետք է արագ ստորագրվի, որտեղ կլինենհամաձայնության ժամկետներն ու կետերը, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Իրանի եւ «վեցնյակի» միջեւ բանակցությունների հետաձգումը կամ ձգձգումը բացառվում են:

Իրանում համարում են, որ թեեւ պատժամիջոցները զգալի վնաս են հասցրել իրենց երկրի բնակիչներին, սակայն անարդյունք են եղել: