Հայաստանում 2010 թ. օգոստոսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 2 դեպք:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բռնաբարության երկու դեպքերն էլ բացահայտվել են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 3 դեպք, որոնք նույնպես բացահայտվել են:

2010թ. օգոստոսի 1-ից 10-ը Հայաստանում մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր չեն արձանագրվել: Նույն ժամանակահատվածում, արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 111 դեպք, բացահայտվել է 98-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 17 դեպք:: 2009 թ. նույն ժամանակահատվածում ևս մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր չեն արձանագրվել, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 86 դեպքից բացահայտվել է 69-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 6 դեպք: