Բրիտանական British Sky Broadcasting հեռուստատեսությունը փորձում է դատարանում վիճարկել աշխարհում ամենախոշոր հեռախոսային ընկերության`  Skype-ի իրավունքները, որն աշխատում է ինտերնետով: British Sky Broadcasting-ը պնդում է, որ Skype-ի անվան մեջ առկա է sky բառը, որն իր անվանումն է: Գրում է The Telegraph-ը:

Այս իրավաբանական վեճն արդեն 5 տարվա պատմություն ունի, սակայն դրա մասին պաշտոնապես հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ Skype-ը հայտարարել է, որ ցանկանում է IPO թողարկել:

Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Sky-ը, որի 39,1 տոկոսը պատկանում է մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին, մտավախություն ունի, որ սպառողները կարող են մտածել, որ խոսքը մեկ ընկերության մասին է: Sky-ի տվյալներով, բնակչության շրջանում անցկացված հարցումները հաստատում են այդ մտավախությունը: Գրում է Gazeta.ru-ն: