Բրիտանացի աստղագետները հայտարարել են 5 նոր հսկայական սեւ խոռոչ հայտնագործելու մասին, որոնք մինչ այս պահը չէին երեւում փոշու եւ գազի ամպերի պատճառով։

Սեւ խոռոչներից փայլող ճառագայթները արձանագրվել են ՆԱՍԱ-ի NuSTAR հզոր աստղադիտակի միջոցով։

Գիտնականները ենթադրում են, որ այսպես կոչված գերզանգվածային սեւ խոռոչները առանցքային դեր են խաղում խոշոր աստեղային համակարգերի ձեւավորման գործում, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Սեւ խոռոչների ձգողականության ուժն այնքան մեծ է, որ այն չեն կարող լքել անգամ լույսի արագությամբ շարժվող մարմինները, այդ թվում՝ հենց լույսի քվանտները։