Չինաստանի արտգործնախարար Վան Ին կարծում է, որ առաջիկա  2 օրը Իրանն ու «վեցնյակը» կարող են համապարփակ համաձայնության գալ Թեհրանի միջուկային խնդրի կարգավորման հարցում, եթե ԱՄՆ-ն ու Իրանը լուծեն կարեւոր հարցերը։

«Մենք ենթադրում ենք, որ այդ խնդիրների լուծումը հնարավոր կլինի գտնել, իսկ համապարփակ համաձայնությունը շատ մոտ է։ Շատ կարեւոր է, որպեսզի այսօր-վաղը բոլոր կողմերը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն ու Իրանը լուծում գտնեն»,-ասել է նախարարը լրագրողներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։