ԱՄՆ ռազմական տրիբունալը 14 տարվա ազատազրկման է դատապարտել «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա Բեն Լադենի նախկին խոհարար ու վարորդ Իբրահիմ ալ Քոսիին: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Նախորդ ամիս Գուանտանամոյում դատարանի դահլիճում ծնունդով Սուդանից Ալ Քոսին խոստովանել է, որ կապեր է ունեցել «Ալ Կաիդայի» հետ եւ նյութական օժանդակություն տրամադրել ահաբեկիչներին:

Սակայն, գործակալությունը նշում է, որ Բեն Լադենի խոհարարն ու վարորդը կարող է ավելի քիչ մնալ անազատության մեջ, քանի որ նրա եւ մեղադրող կողմի միջեւ գործարք է կայացել, որի մանրամասների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում: