Օգոստոսի 11-ին Երեւանում կայացել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությանը մարդասիրական օգնությամբ 400 արկղերի հատկացման արարողությունը: Օգնությունը բաշխվելու Ռուսաստանում անտառային հրդեհներից տուժածներին:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի իրականացրած ակցիայի շրջանակներում, հավաքված բոլոր միջոցներն ուղարկվելու են Նիժեգորոդյան եւ Վորոնեժյան մարզեր: Կենտրոնի կոչին արձագանքել են երիտասարդության ավելի քան 1000 ներկայացուցիչներ: Բացի հագուստից, կոշիկներից, ջերմ ապրանքներից, անկողնային պարագաներից եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներից, կենտրոնի անդամները հավաքել են նաեւ ֆինանսական միջոցներ, որոնք ուղարկվելու են հրդեհներից տուժածներին օգնելու պաշտոնական հաշվեհամարներին:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2008թ.: