Իրանում ազատ է արձակվել ադրբեջանցի գիտնական Ռաշիդ Ալիեւը:
Այդ մասին հաղորդել է Ռաշիդ Ալիեւի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Սոլթանհամիդ Մելիքովը:
Կոմիտեի ղեկավարի խոսքով, Ալիեւը ազատ է արձակվել օգոստոսի 11-ի երեկոյան: Այսօր գիտնականը գտնվում է Իրանում Ադրբեջանի դեսպանատանը եւ վաղը մեկնելու է Ադրբեջան:
Նշենք, որ «Ֆիզիկակենսաբանական համակարգերի» լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Ռաշիդ Ալիեւը աշխատել է 2006-2008թթ. իրանական Սեմնան քաղաքում Sazan Elektronics İndustry ընկերությունում:
Ռաշիդ Ալիեւը մեղադրվում էր Ադրբեջանին լազերային տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային սխեմաների մասին տեղեկություններ հանձնելու մեջ: Դատարանի վճռով Ալիեւն ազատազրկվել էր 3 տարի ժամկետով, հաղորդում է Trend գործակալությունը:



























