Օգոստոսի 11-ին կայացել է  Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի զրույցը ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատարի հետ:

Կողմերը քննարկել են Ռուսաստանի եւ ԵՄ փոխգործակցության հարցերը՝ Դմիտրի Մեդվեդեւի եւ Անգելա Մերկելի՝ ՌԴ-ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության կոմիտեի ստեղծման նախաձեռնության համատեքստում, ներառյալ համագործակցությունը Մերձավոր Արեւելքում, Բալկաններում, Հարավային Կովկասում եւ մերձդնեստրյան խնդիրների լուծման գործում:

Կողմերը համաձայնեցրել են Ռուսաստանի եւ Եվրամիության արտգործնախարարների հանդիպումը, որը կայանալու է այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում: