Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններում վերջնական տեսքի բերելու 8-9 հարց է մնացել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք շատ էական առաջընթաց ենք գրանցել։ Առանձնացրել ենք 8-9 հարց, որոնք պետք է վերջնական տեսքի բերվեն»,-ասել է նախարարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ Իրանն ու «վեցնյակը» ԵՄ մասնակցությամբ Վիեննայում շարունակում են բանակցել միջուկային ծրագրի շուրջ ամփոփ համաձայնության տեքստի վրա։