Մինչ Կառավարության շենքում ընթանում է ՀՀ Կառավարության հերթական նիստը, դրսում, շենքի դիմաց հավաքվել են Չարենցավանից ժամանած շուրջ 130 առեւտրականներ: Պտուղ-բանջարեղենի առեւտրով զբաղվող չարենցավանցիները բողոքում են, որ հարկային մարմինների ներկայացուցիչները իրենցից պահանջում են ՀԴՄ սարքեր տեղադրել իրենց առեւտրի կետերում:

Առեւտրականները նշում են, որ առանց այդ էլ առեւտուրը շատ վատ է, բերքի մեծ մասը փչացել է, եւ իրենք հարկային բեռին չեն դիմանում:

Կառավարության ներկայացուցիչները խոստացել են կառավարության նիստի ավարտից հետո ընդունել չարենցավանցիների ներկայացուցիչներին եւ լսել նրանց: Կառավարության նիստը դեռ չի ավարտվել: