Մոսկվայում ծուխն այնքան է ցրվել, որ այս գիշեր մայրաքաղաքի բնակիչները վերջին օրերի ընթացքում առաջին անգամ կարողացել են աստղեր տեսնել: Օդն այժմ մաքուր է, բայց օդերեւութաբանները խորհուրդ չեն տալիս դեն նետել բժշկական դիմակները:
Մոսկվան սպասում է ծխի երկրորդ գրոհին: Արդեն այսօր երեկոյան, քամին փոխելու է ուղղությունը, եւ Մոսկվա է բերելու խեղդող ծխի նոր ամպ, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:
«Մոսէկոմոնիտորինգի» տվյալներով, աղտոտված նյութերի մակարդակն օդում ամենաքիչն է շաբաթվա սկզբից:
Ցերեկը օդը ՌԴ մայրաքաղաքում տաքանալու է մինչեւ 33 աստիճան: Ուրբաթ երեկոյան հնարավոր է անձրեւ, իսկ ջերմաստիճանը գիշերը փոքր-ինչ կնվազի:



























