LG ընկերությունը հայտարարել է նոր տեխնոլոգիայով դիսփլեյների արտադրություն սկսելու մասին, որը թույլ կտա զգալիորեն կրճատել դիսփլեյի զանգվածը։ Այս մասին ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։
Այս տեխնոլոգիան ստացել է Advanced In-Cell Touch (AIT) անվանումը եւ արդեն կիրառվում է սմարթֆոնների արտադրության համար։ Տեխնոլոգիան ենթադրում է, որ սենսորը տեղադրվելու է հենց նոթբուքի դիսփլեյի մեջ եւ ոչ թե մակերեսին, ինչը թույլ կտա 35 տոկոսով կրճատել դիսփլեյի զանգվածն ու այն 25 տոկոսով ավելի բարակ դարձնել, գրում է Gazeta-ն։





























