Հարավկորեական Samsung ընկերության շահույթը նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարվա երկրորդ արդեն եռամսյակն անընդմեջ նվազում է 4 տոկոսով, հայտնում է Wall Street Journal-ը։
Հաղորդվում է նաեւ, որ Samsung Galaxy S6-ի վաճառքի ծավալները շատ ավելի քիչ են եղել, կան ակնկալվում էր։ Չնայած, որ ապրիլին հանրությունը շատ ջերմ ընդունեց նոր մոդելը, սակայն նրա պահանջարկը ցածր է մնում։ Այդուհանդերձ ընկերությունը հույս ունի, որ սմարթֆոնի պահանջարկը 3-րդ եւ 4-րդ եռամսյակում կբարձրանա, գրում է Gazeta-ն։
Նշենք, որ Samsung-ը արդեն 7 եռամսյակ անընդմեջ շահույթի նվազում է գրանցում։





























