Իրանական Արդեբիլ քաղաքի մերձակայքում՝ լեռնային տեղանքում ձյուն է տեղացել, հաղորդում է IRNA գործակալությունը:

Ըստ գործակալության տվյալների, որոշ տեղերում ձնային ծածկույթի հաստությունը հասնում է 10 սմ-ի: Տեղացած ձյունը անսպասելի է եղել ալպինիստների եւ հարակից գյուղերի բնակիչների համար: Օդի ջերմաստիճանը Արդեբիլում եղել է 33 աստիճան:

Սավալան լեռը ծովի մակերեւույթից բարձր է 4811 մետր: Լեռան ստորոտին են գտնվում Արդեբիլ, Սարաբ, Մեշկին եւ Արշա քաղաքները, հաղորդում է Trend-ը: