Ուկրաինայի հայերի միության կոնֆերանսի ժամանակ քննարկվել են նաեւ Կիեւի մայր տաճարի շինարարության հարցը։ Ինչպես հայտնում է UA-Report.info-ն, վկայակոչելով Ուկրաինայի հայերի միությունը, Խերսոնում կայացած կոնֆերանսի մասնակիցները մանրակրկիտ ուսումնասիրել են Կիեւի մայր տաճարի շինարարության հարցը։

Նշենք, որ շինարարական աշխատանքներն արդեն զգալի առաջ են գնացել։ Տաճարի կառուցման համար օգտագործվելու է հազվագյուտ երանգով հրաբխային տուֆ, որը բերվելու է Հայաստանից։

Նշենք, որ Կիեւում հայկական մայր տաճարի կառուցման մասին որոշումը կայացվել էր 2012թ., սակայն շինարարական աշխատանքները հնարավոր է եղել սկսել միայն առանցքային հարցերը լուծելուց հետո։