Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայրական Ռիզե քաղաքում, պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է, թե ինքը որոշել է 2011-ին վերջին անգամ մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Էրդողանը,  «Անատոլիան է հարցնում»  ծրագրի ընթացքում, անդրադարձել է իր առաջիկա ծրագրերին՝ հայտարարելով, թե որպես պատգամավորի թեկնածու 2011-ին վերջին անգամ է մասնակցելու ընտրություններին։ «Անհրաժեշտ է ետեւից եկողների ճանապարհը բացել եւ քո կուտակած փորձից ելնելով, աջակցել խորհուրդներով։ Քաղաքականությամբ կարելի է զբաղվել նաեւ հիմնադրամներում, միություններում կամ վերլուծական կազմակերպություններում»-նշել է Թուրքիայի վարչապետը։