Microsoft ընկերությունը պլանավորում է նոր զանգվածային կրճատումներ իրականացնել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ կրճատումները կվերաբերեն ընկերության այն աշխատակիցներին, որոնք աշխատում են համակարգչային բաղադրիչների արտադրության ոլորտում։ Բացի այդ պլանավորվում է կրճատել բջջային բիզնեսում ներգրավված անձնակազմը, որն անցյալ տարի Microsoft-ը գնել էր  Nokia-ից։

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր մոտ 18 հազար աշխատակից կրճատելու մտադրության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։