Ղրիմի սահմանապահները հայտնաբերել են Հայաստանի քաղաքացի երկու  կանանց, որոնք ավելի քան 4 տարի ապօրինաբար բնակվել են Ուկրաինայի տարածքում: Այդ մասին Ղրիմի տեղեկատվական գործակալությանը հայտնել են սահմանապահ ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 49 եւ 35-ամյա հայուհիներին հայտնաբերել են «Սիմֆերոպոլ-Զվարթնոց» չվերթի ուղեւորների գրանցման ժամանակ: Նրանց արգելել են հինգ տարի մուտք գործել Ուկրաինա:

Սահմանապահները, միայն օգոստոս ամսին, Ուկրաինայում մնալու կանոնների խախտման 80 դեպք են արձանագրել: