Բրիտանացի նկարիչ Դեյվ Լինչը եւ քիմիական ֆիզիկայի մասնագետ Մայք Նիքսը սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է ամպի վրա շարժվող պատկեր ստանալ։

Project Nimbus անվանումով սարքը փորձարկելու համար տեղադրել են «Սեսսնա 172» մոդելի ինքնաթիռի սրահում։ «Ռոսբալտ»-ի փոխանցմամբ, թռիչքի ընթացքում ամպերի վրա 50 մետր հեռավորությունից հստակ երեւացել են ձին եւ հեծյալը։

Մասնագետները հետագայում ծրագրում են կատարելագործել սարքը, որպեսզի անիմացիոն պատկերների փոխանցումը հնարավոր լինի իրականացնել երկրից եւ ջրի վրայից։

ZN-ի փոխանցմամբ, արտ-նախագծի ստեղծման համար Լինչին ոգեշնչել է ռազմական նպատակներով հոլոգրամների օգտագործման հնարավոր եղանակների մասին զեկույցը։

Սարքի առաջին նախատիպը նկարիչը ստեղծել է 2007 թվականին։ Նրա համար հիմք է հանդիսացել 1879 թվականին Էդվարդ Մեյբրիջի ստեղծած պրոեկտորային սարքը։ Ձիավորի կերպարը նույնպես Մեյբրիջի փորձարկումներից է։